Հանրապետության տարածքում փետրվարի 12-ին և 13-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է`2-5 մ/վ, փետրվարի 13-16-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 12-15-ին գիշերը և առավոտյան Շիրակի և Արարատյան դաշտի առանձին հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է մառախուղ։
Փետրվարի 12-13-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-16-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Երևանում փետրվարի 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 14-ի ցերեկն սպասվում է անձրև։ Փետրվարի 13-ին և 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 12-15-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։

















