Թեհրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ագրեսիվ գործողություններից ոչ մեկը, Իրանի իշխանությունները հետևում են տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ շարունակելով շփումները Լիբանանի իշխանությունների հետ։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
Նրա խոսքով՝ Իրանը հանդես է գալիս կայուն և անվտանգ Մերձավոր Արևելքի օգտին, սակայն դա չի նշանակում, որ Թեհրանը վախենում է պատերազմից: Քանանին նշել է, որ Իրանը բազմիցս փորձել է նախազգուշացնել միջազգային հանրությանը, որ Գազայի դեմ Իսրայելի կողմից պատերազմի շարունակումը կարող է հանգեցնել տարածաշրջանում ավելի ընդգրկուն պատերազմի։