Թեհրանում մեկնարկել է Սերգեյ Լավրովի և Աբբաս Արաղչիի հանդիպումը: Ռուսաստանի արտգործնախարարը Իրան է ժամանել աշխատանքային այցով:
Ավելի վաղ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ նախարարներն առարկայորեն կքննարկեն ռուս-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգը:
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է հատուկ շեշտադրում կատարել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրականացման համատեքստում: Նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք արդիական միջազգային հարցերի շուրջ, ներառյալ՝ Սիրիայում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, մերձավորարևելյան կարգավորումը, կասպիական հիմնախնդիրը և Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում: