ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Բուլվերդե քաղաքի դպրոցում դեռահասը կրակ է բացել ՝ վիրավորելով ուսուցչին և ինքը զոհվել է դեպքի վայրում, հայտնում է Կոմալ շրջանի շերիֆի գրասենյակը:
«Ուսուցչին կրակել է աշակերտը, որից հետո նա տեղափոխվել է Սան Անտոնիոյի հիվանդանոց… Միջադեպին մասնակցած 15-ամյա տղան մահացել է տեղում», — հայտնել է շերիֆի գրասենյակը իր Ֆեյսբուքյան էջում։
Այլ տեղեկություններ չեն տրամադրվել։

















