ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հաղորդում է, որ Իսրայելի բանակը հայտարարել է Իրանից հրթիռների արձակման մասին, որից հետո Թել Ավիվում հնչել է օդային հարձակման ազդանշան։
Իսրայելի հրթիռային նախազգուշացման համակարգի տվյալներով՝ ազդանշանը միացել է կենտրոնական Իսրայելի տարածքի զգալի մասում, ինչպես նաև Հորդանան գետի արևմտյան ափին:

















