«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելը, ձեռքը սեղմելը և հատկապես խոնարհվելը խորը ցավ ու զայրույթ է առաջացնում»,- այս մասին իր Ֆեյսբուքի էջում գրում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով Ադրբեջանին հանձնելու քաղաքական որոշման պատասխանատու անձին նման հարգանքի կամ պատվի արժանացնելը իմ, և վստահ եմ՝ հազարավոր արցախցիների համար ոչ միայն անընդունելի է, այլև ուղղակի ստորացուցիչ։
Այսօր յուրաքանչյուր նման քայլ ցավի անարդարության և ողբերգության բացահայտ անտեսում է։
Տեր Վրթանես, գնա ապաշխարվիր այս մեղքիդ համար ու հրապարակավ ներողություն խնդրիր բոլոր արցախցիներից»,- գրում է Երիցյանը և որպես հետգրություն հավելում՝ «Վրթանես Սրբազանը կարգալույծ արված չէ, և որքան էլ նրա արարքը տհաճ ու ցավաբեր լինի բոլորիս համար, նրա «սրբազանության» հարցը մենք չենք որոշում։ Հետևաբար նրան դիմում եմ հենց որպես Վրթանես Սրբազան։ Եկեղեցու և եկեղացական կանոնների նկատմամբ մեր հարգանքը պետք է վեր լինի էմոցիաններից»։

















