ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպել է քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հետ։
«Վազգենի՝ իրավական տեսանկյունից անբացատրելի, իսկ քաղաքական առումով՝ ընդգծված գույներով կալանավորումը անընդհատ հիշեցնում է երկրում առկա քաղաքական հաշվեհարդարների պրակտիկայի մասին։
Դատարանը շարունակում է մերժել Վազգենի խափանման միջոցի փոփոխությունը, որովհետև կալանքն այս դեպքում ևս որպես պատիժ է գործածվում։
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Աբրահամյանը։

















