• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
Tribune.am
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
Home Լրահոս Քաղաքականություն

Տիգրանաշենը՝ Ադրբեջանին, Արծվաշենը՝ «հետո՞». Փաշինյանի վտանգավոր բանաձևը

— Հեղինակ ` —
21/08/2026
/ Քաղաքականություն
0
Փաշինյանը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի հետ նոր գործարքների է սպասում
0
SHARES
237
VIEWS
Կիսվել Facebook -ումԿիսվել Linkedin -ումԿիսվել X -ումԿիսվել Whats App -ումԿիսվել Telegram -ումԿիսվել VK -ում

Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման: Նման վերտառությամբ գրառում է արել պատմաբան-քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը կրկին օրակարգ է բերել անկլավների հարցը։ Ըստ նրա՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Տիգրանաշենը (Քյարքի) և Տավուշի մարզի անկլավները՝ Բարխուդարլուն ու Յուխարի Ասկիպարան՝ Ադրբեջանի։ Փաշինյանը նաև հիշեցրել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին՝ ընդգծելով, որ տարածքային վեճերը ռազմական ճանապարհով լուծել հնարավոր չէ։

Փաշինյանի երեկվա հայտարարությունը, սակայն, նորություն չէ։ Անկլավների վերաբերյալ նման մոտեցում նա արտահայտել էր նաև նախընտրական շրջանում։ Հետևաբար, գործ ունենք ոչ թե իրավիճակային հայտարարության կամ քաղաքական իմպրովիզացիայի, այլ հետևողականորեն առաջ մղվող քաղաքական գծի հետ։
Ավելին՝ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա տրամաբանության պայմաններում անկլավների հարցի հայտնվելն օրակարգում միանգամայն կանխատեսելի էր։

Խնդիրն այլ է՝ ի՞նչ սկզբունքով է լուծվելու այդ հարցը։

Եթե Հայաստանը պատրաստվում է հրաժարվել Տիգրանաշենի և Տավուշի մարզի անկլավների նկատմամբ փաստացի վերահսկողությունից, ապա բնական հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենալու նույն պահին Արծվաշենի հետ։ Կա՞ համաձայնություն, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն միաժամանակ։ Կա՞ն հստակ և փոխադարձ պարտավորություններ։ Եվ, վերջապես, ո՞վ ու ինչպե՞ս է երաշխավորելու դրանց կատարումը։

Այս հարցերի հրապարակային պատասխաններն առայժմ չկան։

Հենց այստեղ է միակողմանի զիջման հիմնական վտանգը։ Տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողության հանձնումը կոնկրետ և, ըստ էության, անշրջելի գործողություն է։ Մինչդեռ Արծվաշենի վերադարձի քաղաքական ակնկալիքը, եթե այն ամրագրված չէ համարժեք, միաժամանակյա և երաշխավորված մեխանիզմով, բոլորովին այլ հարթության հարց է։ Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել «մենք մեր քայլը կանենք, հետո կտեսնենք՝ Ադրբեջանն ինչ կանի» սկզբունքով։

Խնդիրն ունի նաև ռազմավարական չափում։

Տիգրանաշենը գտնվում է Հայաստան–Իրան կարևորագույն ճանապարհային ուղղության վրա։ Այդ տարածքի նկատմամբ վերահսկողության փոփոխությունն անմիջականորեն առնչվելու է Հայաստանի հարավային հաղորդակցություններին, բեռնափոխադրումներին և, ընդհանրապես, Իրանի հետ կապի անվտանգությանը։ Տավուշի մարզի անկլավների պարագայում ևս հարցը միայն մի քանի բնակավայրերի կամ հողակտորների մասին չէ։ Դրանց աշխարհագրական դիրքն անմիջականորեն կապված է Հայաստանի հյուսիսարևելյան ճանապարհների, սահմանամերձ բնակավայրերի և անվտանգային ենթակառուցվածքների հետ։

Արծվաշենը Հայաստանի տարածք է, և դրա վերադարձը, բնականաբար, բխում է մեր պետության օրինական շահերից։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կարելի է մեխանիկորեն ռազմավարական հավասարության նշան դնել Արծվաշենի և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող անկլավային տարածքների միջև։ Պետությունները տարածքային հարցերում առաջնորդվում են ոչ միայն քարտեզի վրա քառակուսի կիլոմետրերի հաշվարկով, այլև ճանապարհների, հաղորդակցությունների, սահմանամերձ բնակավայրերի անվտանգության և հնարավոր ռազմավարական հետևանքների գնահատմամբ։

Առավել խնդրահարույց է այն քաղաքական համատեքստը, որում ծավալվում է այս քննարկումը։ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքների որոշ հատվածներ։ Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր քաղաքական հարցը․ ինչո՞ւ է Փաշինյանը պատրաստ քննարկելու Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների հանձնումը, եթե զուգահեռաբար, նույն օրակարգում և նույն հստակությամբ չի դրվում Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման հարցը։

Հենց այստեղ պետք է գործի փոխադարձության սկզբունքը։

Չի կարող սահմանազատման մի հատվածում գործել քարտեզի անվերապահ տրամաբանությունը, իսկ մյուս հատվածում՝ Հայաստանի տարածքների վերադարձը մնալ ապագայի անորոշության մշուշում։

Եթե հիմքում տարածքային ամբողջականության սկզբունքն է, ապա այն պետք է հավասարապես և միաժամանակ գործի երկու պետությունների դեպքում։ Հակառակ պարագայում սահմանազատումը Հայաստանի համար կարող է վերածվել ոչ թե հավասարակշռված գործընթացի, այլ հերթական միակողմանի զիջումների շղթայի։
Առանձին ուշադրության է արժանի նաև պաշտոնական բառապաշարը։ Փաշինյանը Տիգրանաշենը հիշատակում է ադրբեջանական՝ «Քյարքի» անվամբ։

Տարածքային վեճերում տերմինաբանությունը սկզբունքային նշանակություն ունի։ Երբ պետության ղեկավարը սեփական երկրի վերահսկողության տակ գտնվող տարածքի մասին խոսելիս օգտագործում է հակառակ կողմի տեղանվանական բառապաշարը, դա առնվազն հանրային և քաղաքական ընկալումների աստիճանական փոփոխության խնդիր է առաջացնում։

Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում։

Առաջին տարբերակը՝ ներկայիս ստատուս-քվոյի պահպանումն է․ Արծվաշենը փաստացի մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Տիգրանաշենն ու Տավուշի մարզի անկլավները՝ Հայաստանի։ Սա, իհարկե, վերջնական իրավական լուծում չէ, սակայն առնվազն թույլ է տալիս չստեղծել ճանապարհային, հաղորդակցային և անվտանգային նոր ռիսկեր։

Երկրորդ տարբերակը՝ անկլավների հարցի լուծումը հետաձգելն է՝ այն կապելով իրական և ինստիտուցիոնալ խաղաղության ձևավորման հետ։ Երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները հասնեն այնպիսի մակարդակի, որ սահմանը լինի անվտանգ, հաղորդակցությունները՝ երաշխավորված, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը կախված չլինի քաղաքական կոնյունկտուրայից, հնարավոր կլինի վերադառնալ նաև այս բարդ խնդրին։
Այսօր նման միջավայր ակնհայտորեն գոյություն չունի։

Ուստի հարցն այն չէ՝ պե՞տք է սահմանազատել հայ-ադրբեջանական սահմանը։
Անշուշտ, պետք է։

Հարցն այն է, թե ինչ պայմաններում, ինչ սկզբունքներով և ինչ երաշխիքներով է իրականացվում այդ գործընթացը։

Եթե Հայաստանը հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, մինչդեռ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքների վերադարձը չի իրականացվում նույն պահին և չի ամրագրվում նույնքան հստակ ու պարտադիր մեխանիզմներով, ապա նման գործընթացը դժվար է անվանել հավասարակշռված սահմանազատում։

Խաղաղությունը չի կարող կառուցվել մի կողմի կոնկրետ ու անշրջելի զիջումների և մյուս կողմի ապագա հնարավոր քայլերի վրա։

Սահմանազատումը կարող է խաղաղության գործիք դառնալ միայն այն դեպքում, երբ գործում են երեք պարզ սկզբունք՝ փոխադարձություն, գործողությունների միաժամանակյա իրականացում և անվտանգության հստակ երաշխիքներ։

Հակառակ դեպքում վտանգ կա, որ անկլավների խնդիրը լուծելու փոխարեն՝ հայ-ադրբեջանական հակամարտության նոր ռիսկերը պարզապես կտեղափոխվեն Հայաստանի ներս՝ էսկալացիայի նոր վտանգով»։

Վերջին նորություններ

  • Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի
  • Ուկրաինային տրամադրվող օգնությունը ԵՄ-ից դուրս երկրներից կարող է կրճատվել մոտ հինգ անգամ. FT
  • Ֆրանսիան առաջին անգամ անօդաչու թռչող սարքերի դեմ մարտական լազեր է փորձարկել «Շառլ դը Գոլ»-ում
  • Թրամփը խոստացել է արգելել «արհեստական ​​բանականություն» տերմինը
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ

Արխիվ

  • Հոկտեմբերի 2026
  • Սեպտեմբերի 2026
  • Օգոստոսի 2026
  • Հուլիսի 2026
  • Հունիսի 2026
  • Մայիսի 2026
  • Ապրիլի 2026
  • Մարտի 2026
  • Փետրվարի 2026
  • Հունվարի 2026
  • Դեկտեմբերի 2025
  • Նոյեմբերի 2025
  • Հոկտեմբերի 2025
  • Սեպտեմբերի 2025
  • Օգոստոսի 2025
  • Հուլիսի 2025
  • Հունիսի 2025
  • Մայիսի 2025
  • Ապրիլի 2025
  • Մարտի 2025
  • Փետրվարի 2025
  • Հունվարի 2025
  • Դեկտեմբերի 2024
  • Նոյեմբերի 2024
  • Հոկտեմբերի 2024
  • Սեպտեմբերի 2024
  • Օգոստոսի 2024
  • Հուլիսի 2024
  • Հունիսի 2024
  • Մայիսի 2024
  • Մարտի 2023
  • Փետրվարի 2023
  • Սեպտեմբերի 2022
  • Ապրիլի 2022
  • Մարտի 2022
  • Դեկտեմբերի 2021
  • Սեպտեմբերի 2021
  • Մայիսի 2021
  • Ապրիլի 2021
  • Սեպտեմբերի 2020

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ
  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • OVERԴՈԶ
    • Թավշյա միլիոնատերեր
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

© 2026 Tribune.am Made with ♡ by Risqué Team.