TikTok-ի որոշ օգտատերեր հրապարակել են տեսանյութեր՝ պնդելով, թե մոտ 2000 դոլլարի չափով գումար են վաստակել TikTok-ի Snapchat Streak գործառույթին նմանվող նոր գործառույթից, սակայն ընկերությունը հերքել է տեղեկությունը․ գրում է Forbes ամսագիրը։
«TikTok-ի Streaks գործառույթից գումար աշխատելու հնարավորություն չկա», – հայտարարել է ընկերությունը։
TikTok-ն իր նոր Streak գործառույթը գործարկել է հունիսին։ Գործառույթը հաշվարկում է, թե օգտատերը քանի օր անընդմեջ է լուսանկարներ կամ տեսանյութեր ուղարկել մեկ այլ օգտատիրոջ։