• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
30/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
25/02/2025
/ Լրահոս, Տնտեսություն
0
Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ բարդ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը մատուցել, թե լուրջ դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են նկատելի։ Իհարկե, չի կարելի լիովին հերքել, որ փոքր-ինչ դրական փոփոխություններ առկա են, բայց նախ՝ դրանք բոլորովին բավարար չեն ու հիմք չեն տալիս երկարաժամկետ կտրվածքով լավատեսության համար, երկրորդ՝ իշխանություններն այնպիսի ապակողմնորոշող փիառ են փորձում անել, որ թվում է՝ առնվազն Հայաստանն, օրինակ՝ Շվեյցարիա է դարձել։

Եկեք վերցնենք թեկուզ տնտեսական աճի պատկերը։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, ապա արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանը համեմատաբար բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն հասարակ քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետևանքները։ Այլ կերպ ասած՝ այդ տնտեսական աճն իրական էֆեկտ չի ունենում բնակչության բարեկեցության վրա, պարզապես մի քանի խոշոր բիզնեսների շահույթը մեծապես աճել է։ Այնինչ, դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե տնտեսական աճը կհասցնեն քաղաքացիներին: Հասցրե՞լ են, իհարկե՝ ոչ, միայն քպականներին, իրենց հարազատներին ու իրենց մերձակա փոքրաթիվ գործարարներին: Եվ վերջ…

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները միշտ հակված են գեղեցիկ թվերով կերակրել հանրությանը, քան մատնանշել բովանդակային փոփոխությունները։ Հասարակությանը թվերով ու մանիպուլ յատիվ «փաստերով» կերակրելու հարցում Փաշինյանը միշտ էլ առաջատար է եղել։ Բայց կարծես թե նրա՝ առաջատարի տիտղոսը «իրենով անելու» հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վերջին շրջանում սկսել է պարծենալ ինչ-որ թվերով՝ ցույց տալով, թե դրանք աննախադեպ են։ Օրինակ՝ պետական պարտքի հետ կապված պարզունակ մանիպուլ յացիայից հետո նա սկսել է շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ ներկայացնելով, որ 2024 թվականին 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել և 10 տրիլիոն դրամի շեմն անցել ենք, իսկ ահա 20132017 թվականների ընթացքում ՀՀ տնտեսությունը չէր աճում։ Նախ սկսենք նրանից, որ 2013-2017 թվականներին բոլորովին այլ վիճակ էր, քան հիմա է։ Երկրորդ՝ իրականում ՀՆԱ աճ եղել է, թեկուզ, այո, փոքր: Ու բացարձակ անհասկանալի է տնտեսության պատասխանատուի կողմից նման միանշանակ գնահատականները: Վերջապես այս կարգի համեմատությունն անտեղի է։ Ի վերջո, գործող իշխանությունների պաշտոնավարման շրջանում ևս խոշոր տնտեսական անկում ենք ունեցել, որն, ի դեպ, պարզ երևում է նույն նախարարի ներկայացրած գծապատկերից: Տեսեք, 2020 թվականի տնտեսական տարին փակվեց 7,5 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2022 թվականից տնտեսական աճի արագացումը գլխավորապես պայմանավորված էր արտաքին գործոններով, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ տնտեսական աճն այդպես էլ չի կապիտալիզացվում։

Վերջին երեք տարվա ընթացքում, եթե չլինեին Հայաստանից վերաարտահանման տեմպերը, թերևս շատ մռայլ պատկեր կունենայինք։ Չնայած մեր տնտեսության համար արտաքին գործոնները աստիճանաբար փոխվում են՝ բացասաբար ազդելով տնտեսական դինամիկայի վրա։ Այսինքն՝ վերաարտահանման ուռճացող փուչիկը որոշակի պահի ուղղակի պայթելու է։ Ու մենք արդեն տեսնում ենք դրա միտումները։ Առաջին հերթին տնտեսական աճի նվազման միտումը մեծապես ակնհայտ է։ 2022 թվականին ունեցանք 12,6 % տնտեսական աճ, 2023 թվականին՝ 8,3 %, իսկ 2024 թվականին աճի տեմպը հասել է ընդամենը 5,9 %-ի, և սա այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում էր, որ գոնե հնարավոր կլինի տնտեսական տարին փակել 7 % աճով։ Բայց սա էլ դեռ մի կողմ, գոնե աճ եղել է, չնայած տնտեսական աճը տարեկան կտրվածքով ակնկալվածից ցածր է եղել: Բայց ահա անցնող տարվա վերջին եռամսյակում բավական մտահոգիչ իրավիճակ ենք ունեցել։ Իսկ նոյեմբերին ունեցանք ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը՝ 1,2 %։ Տնտեսագետները կարծում են, որ այսպիսով ՀՀ տնտեսությունը վերադառնում է իր «նորմալ վիճակին»։ Նույնիսկ իշխանություններն են հասկանում, որ տնտեսական աճի նվազումն այլևս իրականություն է, դրա համար էլ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը նախորդ տարվա 7 տոկոսից իջեցրին 5,6 տոկոս։

Բայց նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա համար կլինի պատկառելի թիվ, քանի որ եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված վերարտահանման խողովակները փակվեն, տնտեսությունը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել՝ արձանագրելով նաև բացասական ցուցանիշներ, որովհետև տնտեսության որոշ ուղղություններ արդեն համակերպվել են վերարտահանման հետ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ նախորդ երեք տարվա աճը չի ուղղորդվել տնտեսության ճյուղերում իրական արդյունք ստեղծելու ուղղությամբ, ապա նույնիսկ տնտեսական աճի տեմպերի իներցիա չենք կարող ունենալ։

Ու մինչ տնտեսական մռայլ պատկերն ակնհայտ է դառնում, պետական պարտքն աճում է աստղաբաշխական թվերով։ Օրինակ՝ միայն անցյալ տարի այն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։ Հարց է ծագում՝ եթե տնտեսության մեջ 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ենք այդքան մեծ ծավալի պարտք ներգրավել։ Ըստ էության, նոր պարտքերը միտված են բյուջեի ճեղքերը լցնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու նպատակին։ Իսկ այս պարագայում թոշակների բարձրացման մասին խոսք լինել չէր կարող՝ թեկուզ չնչին չափով։

Բայց նույնիսկ նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Նշվում է, որ այս ցուցանիշը 2018 թվականին կազմում էր 172700 դրամ։ Պետք է նկատի ունենալ, որ իրականում բազմաթիվ աշխատողների աշխատավարձն այդպես էլ չի բարձրացել։ Նրանցից շատերն ինչ «խղճուկ» աշխատավարձ ստանում էին 2018 թվականին, նույն կարգի աշխատավարձ ստանում են նաև այսօր։ Օրինակ՝ այն վերաբերում է ուսուցիչների գերակշռող մեծամասնությանը։ Ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներ են, որ ատեստավորումն անցել են, ու նրանց աշխատավարձը բարձրացել է։ Եթե որոշ ոլորտներում էլ աշխատավարձերի բարձրացում կա, ապա դրա էֆեկտը զրոյական է, եթե հաշվի ենք առնում ինֆլյացիան ու թանկացումների մակարդակը։ Մանավանդ վերջին շրջանում հարկային բեռի ծանրացումից հետո ապրանքներն ու ծառայությունները կրկնակի ավելի արագ են թանկանում, քան աճում են մարդկանց եկամուտները։

Այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները միջին աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին թվեր ստացել։ Շատ պարզ։ Կտրուկ բարձրացել են պետական բարձր պաշոնյաների ու տարբեր պետական օղակներում ծվարած քպականների աշխատավարձերը։ Ու դա քիչ չէ, նրանք մի հատ էլ բարձր պարգևավճարներ են ստանում։ Այսինքն, իշխանավորների կյանքի որակը կտրուկ բարձրացել է, ու նրանք փորձում են իրենց արշինով չափել՝ ցույց տալով, թե նույնը տեղի է ունենում նաև ժողովրդի հետ։ Իսկ քաղաքացիները ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Չէ, ներողություն, փոխվել է, ավելի են աղքատացել՝ գումարած բազմաթիվ կորուստներն ու անվտանգային մեծ խնդիրները, որ բերել են այս իշխանությունները…

Tags: Tribune.amտնտեսությունմանիպուլյացիա
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Իրավունք

«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

30/06/2025
Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ
Իրավունք

Երևանում ուղևորը բռնության է ենթարկել 46 համարի ավտոբուսի վարորդին

30/06/2025
«Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան՝ հիմա». Կայա Կալլաս
Քաղաքականություն

«Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը». Կայա Կալլաս

30/06/2025
«ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը»․ Թաթոյան
Քաղաքականություն

«Երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն». Արման Թաթոյան

30/06/2025
Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն
Իրավունք

Կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիների տոկոսները կզրոյացվեն

30/06/2025
«Զելենսկին պետք է վերացնի ՌԴ-ի հետ բանակցությունների օրենսդրական արգելքը». Լավրով
Քաղաքականություն

«Հայաստանում ստեղծված իրավիճակը այդ երկրի ներքին գործն է, բայց եկեղեցու վրա հարձակումները մտահոգիչ են». Լավրով

30/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

«Ակնհայտ է քաղաքական հետապնդումը». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին

30/06/2025
Փետրվարի 1-ից տրանսպորտում կլինեն հսկիչներ

Երևանում ուղևորը բռնության է ենթարկել 46 համարի ավտոբուսի վարորդին

30/06/2025
«Ես այստեղ եմ հստակ ուղերձով՝ Եվրոպական միությունն ու Հայաստանը երբեք այսքան մերձ չեն եղել, որքան՝ հիմա». Կայա Կալլաս

«Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը». Կայա Կալլաս

30/06/2025
«ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք բորբոքելն ու մարդկանց մոլորեցնելը»․ Թաթոյան

«Երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն». Արման Թաթոյան

30/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.