Այժմ Թրամփի ճնշման հիմնական լծակը պատերազմի վերսկսման սպառնալիքն է, թեև երկշաբաթյա հրադադարը կտևի մինչև ապրիլի 21-ը: Սակայն ռազմական սպառնալիքը Թրամփի համար ամենահարմար քաղաքական ընտրությունը չէ, և իրանցիները դա հասկանում են ։
Թրամփը հրադադար է հայտարարել հիմնականում նավթի և բենզինի գների հետագա աճը, ինչպես նաև քիմիական պարարտանյութերի և հելիումի պակասը կանխելու համար: Եթե պատերազմը վերսկսվի, շուկաները կփլուզվեն, դեֆիցիտը կուժեղանա, իսկ գնաճը կբարձրանա:

















