• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
09/05/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Թրամփի գործողությունները հուշում են՝ մշակվել է նոր քաղաքական դոկտրին»․ Զաքարյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
25/02/2025
/ Քաղաքականություն, Լրահոս
0
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում անվստահության միջավայրը». Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի գործողությունները հուշում են, որ մշակվել է նոր քաղաքական դոկտրին։ Այն հիմնված է կոշտության ու ծայրահեղ պրագմատիզմի վրա, և հին աշխարհը գրեթե ոչ մի հնարավորություն չունի դիմակայելու ամերիկյան ճնշմանը: Որքան շուտ ԱՄՆ-ի եվրոպական գործընկերները ընդունեն, որ հին աշխարհակարգն ավարտվել է, այնքան ավելի շուտ նրանք կարող են միավորվել՝ վերականգնելու քաղաքական սուբյեկտայնությունը և ԱՄՆ-ի հետ խոսելու միասնական լեզուն։

Դոնալդ Թրամփի առաջին նախագահության ժամանակ հաճախակի հնչեցվող թեզն այն էր, որ նրա ուղերձները միշտ պետք է ընդունել «լուրջ, բայց ոչ բառացիորեն»: Այս մոտեցման արձագանքները դեռևս զգացվում են բազմաթիվ վերլուծական նյութերում, որոնց հեղինակները Թրամփի ներկայիս հրամանագրերն ու հայտարարութուններն ընկալում են որպես «ցնցում»։

Կարծես ամբողջ արտաքին քաղաքականությունը հանգում է նրան, որ ազդանշանները տրվում են, սակայն ասվածը չի կատարվում։ Խնդրի մի մասն այն է, որ շատերը պարզապես չեն ցանկանում նախագահ Թրամփի գործողություններում հետևողականություն տեսնել: Այնուամենայնիվ, նրա դոկտրինն արդեն ի հայտ է գալիս, և դրա դրույթներն առավել հստակորեն ներմուծվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ:

ԱՄՆ-ի նոր Դոկտրինը կարծես թե ունի իր հստակ առանձնահատկություններն ու ուրվագծերը  և հանդիսանում է կոնֆլիկտների լուծման կոմպլեքս տեսություն։ Այն ներառում է քաղաքական, տնտեսական և ստրատեգիական գործարքներ՝ հատկապես, երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողություններին, որտեղ ԱՄՆ  դեր  է խաղում: Չկա հակամարտությունների պատմություն, լավի կամ վատի մասին գնահատականներ: Գործընթացը սկսվում է ԱՄՆ նախագահից, ում նպատակը պատերազմներին վերջ տալն է՝ պայմանով, որ այն որոշակի օգուտներ է բերելու Միացյալ Նահանգներին:

ԱՄՆ-ի այդ պրագմատիկ մոտեցումը հանդիսանում է նախագահ Թրամփի դոկտրինի երկրորդ հատկանիշը։ Նա հետևում է առկա հակամարտություններին և դրանցում ԱՄՆ ֆինանսական աջակցության արդյունավետությանը։ Օրինակ՝ Գազայի պատերազմից հետո որոշակի օգուտ կա անշարժ գույքի տեսանկյունից: Ուկրաինան կարող է ԱՄՆ-ին առաջարկել հանքային ռեսուրսներ՝ ավելի, քան մինչ օրս ԱՄՆ-ի կողմից տրամադրված օգնությունն է։ Սա նման է ներդրումային մենեջմենթի, որի գլխավոր նպատակն է «ոչ եկամտաբեր ընկերությունների օպտիմալացումը»` շահույթ ստանալով նախկինում հատկացված միջոցներից:

Նախագահ Թրամփի դոկտրինի երրորդ հատկանիշը ցանկացած տեսակի «փափուկ ուժի» մերժումն է։ Այն համարվում է թանկ, իսկ դրա  օգուտները՝ կասկածելի ու անորոշ: Մոտեցումն այն է, որ այլ երկրներ  օգտվում են դրանից և պարզապես սնվում են ԱՄՆ տրամադրած միջոցներից:

Քանի դեռ ԱՄՆ նոր վարչակազմի նոր մոտեցումները մեկնարկային փուլում են, կա տեսակետ, որ այդ առանձնահատկությունները կարող են ընթացքի հետ փոփոխվել՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դրդապատճառներով պայմանավորված։

Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ պետք է արձանագրել, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հատկապես Եվրոպայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ զրոյանում են ավանդական պատկերացումներն առ այն, թե ինչպես պետք է շարունակվի Միացյալ Նահանգների հետ կառուցված համագործակցությունը։

Եվրոպական երկրներն առայժմ հայտնվել են երկրորդ ջութակի դերում․  կամ պետք է հրաժարվեն Ռուսաստանին դիմակայելու իրենց քաղաքականությունից և միանան պատերազմները դադարեցնելուն ուղղված ԱՄՆ քաղաքականությանը, կամ իրենք պետք է ստանձնեն հետագա ռազմական գործողությունների և դրանց հետևանքների պատասխանատվությունը։ Նրանց տարակուսանքն ու «հանձնվելու» մասին հռետորաբանությունը պարզապես արձագանքն է այն ժամանակաշրջանի, երբ Արևմուտքում ընդունված էր Ռուսաստանին ընկալել որպես սպառնալիք և պետք էր դիմակայել նրան։ Սակայն նախագահ Թրամփը գործում է այլ արժեհամակարգում, որտեղ այդ հին հասկացությունները չեն կիրառվում կամ ստացել են բոլորովին այլ նշանակություն։

Մինչ եվրոպացիները «բարկացած են», Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվում է ոչ թե Եվրոպայում, այլ Սաուդյան Արաբիայում՝ միջնորդ ուժի նոր կենտրոններից մեկում, որը գտնվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու գործընթացում և կարծես թե պատրանքներ չունի նոր ձևավորվող աշխարհի վերաբերյալ: Մերձավոր Արևելքը ևս պատրաստվում է նախագահ Թրամփի սահմանած նոր խաղի կանոններին և ակնկալում է իր օգուտները ստանալ։

Հատկապես ուշադրության կենտրոնում են այն երկրները, որոնց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ կոշտ էին և հիմնված էին չոր շահերի,   ոչ թե ընդհանուր արժեքների վրա: Նրանք միշտ ստիպված են եղել, այս կամ այն չափով, գործ ունենալ ԱՄՆ-ի հետ, և այժմ նրանք կարծես հայտնվում են լավագույն վիճակում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում մնացյալ աշխարհում»:

Tags: Tribune.amդոնալդ թրամփարտակ զաքարյանքաղաքական դոկտրին
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Բարի լինեն ու չարերին հաղթեն. Րաֆֆի Հովհաննիսյանի թոռան մաղթանքը. տեսանյութ
Հասարակություն

Բարի լինեն ու չարերին հաղթեն. Րաֆֆի Հովհաննիսյանի թոռան մաղթանքը. տեսանյութ

09/05/2025
Արցունքներ՝ տեսախցիկի առաջ. Չեք պատկերացնի ինչ ծանր հոգեվիճակում եմ, մեր արածը հողին հավասարեցվեց. տեսանյութ
Հասարակություն

Արցունքներ՝ տեսախցիկի առաջ. Չեք պատկերացնի ինչ ծանր հոգեվիճակում եմ, մեր արածը հողին հավասարեցվեց. տեսանյութ

09/05/2025
Հասա Պրագա, վիրավորվեցի. 103-ամյա վետերանը՝ փառահեղ ուղու մասին. տեսանյութ
Հասարակություն

Հասա Պրագա, վիրավորվեցի. 103-ամյա վետերանը՝ փառահեղ ուղու մասին. տեսանյութ

09/05/2025
Ո՞ր հաղթանակի օրն եք նշում. ԱԳ փոխնախարարի շվարելը. տեսանյութ
Քաղաքականություն

Ո՞ր հաղթանակի օրն եք նշում. ԱԳ փոխնախարարի շվարելը. տեսանյութ

09/05/2025
Ինչպե՞ս է ՊՆ փոխնախարարն ընկալում Եռատոնը, Շուշիի ազատագրումը. տեսանյութ
Քաղաքականություն

Ինչպե՞ս է ՊՆ փոխնախարարն ընկալում Եռատոնը, Շուշիի ազատագրումը. տեսանյութ

09/05/2025
Շուշիում հարսանիք էր անում, հիմա եռատոն չի՞. Արմեն Գրիգորյանի նոր ընկալումները. տեսանյութ
Քաղաքականություն

Շուշիում հարսանիք էր անում, հիմա եռատոն չի՞. Արմեն Գրիգորյանի նոր ընկալումները. տեսանյութ

09/05/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

Գրպանում՝ 500 դոլար, մի ոտնաչափ տարածք, մի «պրինտեր» ու ձգտում՝ իդեալականին․ ինչպե՞ս է մեր հայրենակիցը ԱՄՆ-ում դարձել հաջողակ ճարտարապետ ու մրցանակներ ստացել

17/12/2024
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
Բարի լինեն ու չարերին հաղթեն. Րաֆֆի Հովհաննիսյանի թոռան մաղթանքը. տեսանյութ

Բարի լինեն ու չարերին հաղթեն. Րաֆֆի Հովհաննիսյանի թոռան մաղթանքը. տեսանյութ

09/05/2025
Արցունքներ՝ տեսախցիկի առաջ. Չեք պատկերացնի ինչ ծանր հոգեվիճակում եմ, մեր արածը հողին հավասարեցվեց. տեսանյութ

Արցունքներ՝ տեսախցիկի առաջ. Չեք պատկերացնի ինչ ծանր հոգեվիճակում եմ, մեր արածը հողին հավասարեցվեց. տեսանյութ

09/05/2025
Հասա Պրագա, վիրավորվեցի. 103-ամյա վետերանը՝ փառահեղ ուղու մասին. տեսանյութ

Հասա Պրագա, վիրավորվեցի. 103-ամյա վետերանը՝ փառահեղ ուղու մասին. տեսանյութ

09/05/2025
Ո՞ր հաղթանակի օրն եք նշում. ԱԳ փոխնախարարի շվարելը. տեսանյութ

Ո՞ր հաղթանակի օրն եք նշում. ԱԳ փոխնախարարի շվարելը. տեսանյութ

09/05/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In