Բրիտանական պետական հեռարձակող «BBC»-ի պարսկերենով ծառայության վաշինգտոնյան թղթակիցը՝ ներկայացնելով ԱՄՆ-ի պատերազմի նախարար Հեգսեթի վերջին ելույթը Իրանի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ, նրա խոսքերը բնորոշել է՝ որպես «դյուցազներգական և պատերազմական պոռոտախոսության բնույթ» ունեցող։ Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Նախարարը դժգոհել է նաև ամերիկյան ԶԼՄ-ների կողմից պատերազմի լուսաբանումից և նրանց մեղադրել, որ ձգտում են բացասական լույսի ներքո ներկայացնել նախագահ Թրամփին, քանի որ Իրանը կարողացել է հարվածներ հասցնել, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ վերջինիս դաշնակիցների թիրախներին»,-գրել է նա։

















