ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդհատել է PBS լրագրողի հետ հարցազրույցը, երբ նրան հարցրել են, թե արդյոք նա զղջում է իր վերջին սպառնալիքի համար՝ ոչնչացնել իրանական քաղաքակրթությունը։
«Ես փորձեցի հարցնել, թե արդյոք նա (Թրամփը — խմբ.) զղջում է TruthSocial-ում քաղաքակրթությունը ոչնչացնելու մասին արված այդ գրառման համար, և նշեցի, որ այդ հայտարարությունը կոշտ քննադատության է արժանացել դեմոկրատների կողմից, որից հետո նա անջատեց հեռախոսը», — գրել է լրագրող Լիզ Սանդերսը X սոցիալական մեդիա հարթակում։
Երեքշաբթի օրը, երբ Իրանին ներկայացրեց իր վերջնագիրը՝ համաձայնության գալու և Հորմուզի նեղուցի բացման մասին, Թրամփը շեշտեց, որ իրանական քաղաքակրթությունը կարող է անդառնալիորեն դադարել գոյություն ունենալ այդ գիշեր։
Ավելի ուշ՝ ապրիլի 8-ի գիշերը, Թրամփը հայտարարեց Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի մասին։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ավելի ուշ հայտարարեց Հորմուզի նեղուցի բացման մասին, որը կազմում է աշխարհի նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։
Ավելի ուշ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հայտարարեց, որ Թեհրանը բանակցություններ կսկսի Միացյալ Նահանգների հետ ուրբաթ՝ ապրիլի 10-ին, Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։ Իրանը երկու շաբաթ է հատկացրել բանակցային ողջ գործընթացի համար, որի ընթացքում կհաստատվի հրադադար։

















