ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն է արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին։
Թրամփն այս հայտարարությունն արել է Խաղաղության խորհրդի առաջին նիստում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի առաջնորդը ցուցաբերել է քաղաքական կամք և կառուցողական մոտեցում երկխոսությանը և տարածաշրջանային խնդիրների լուծմանը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև։ Ես ուրախ եմ, որ հիմա արտասանում եմ այս անունը։ Սկզբում ես դժվարանում էի դա անել։
Եվ հիմա ուրախ եմ, որ արտասանում եմ այս անունը։ Դա հրաշալի անուն է։ Ինձ շատ դուր եկավ», — ասել է ամերիկացի առաջնորդը։

















