ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի որոշումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում:
«Օգոստոսին Թրամփը Սպիտակ տան Օվալաձև սենյակում հարցրել է Ալիևին, թե ինչու էր կանգ առել և չէր շարունակել հարձակումը Հայաստանի դեմ պատերազմում։ Ի պատասխան՝ Ալիևը ասել է, որ ինձ պետք էր միայն այն, ինչ նրանք վերցրել էին, ինձ ավելի բան պետք չէր։ Եվ սա հրաշալի որոշում է, քանի որ առաջ գնալը Փաշինյանին կվիրավորեր միջազգայնորեն: Սա պետական գործչի օրինակ է», — նշել է Սթիվ Ուիթքոֆը։

















