ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց հետո անմիջապես մաքսատուրքեր սահմանել Չինաստանից, Մեքսիկայից և Կանադայից ապրանքների համար:
Truth սոցիալական ցանցում Թրամփը գրել է, որ 25 տոկոս մաքսատուրքեր կսահմանի բոլոր ապրանքների նկատմամբ, որոնք ներկրվում են Մեքսիկայից ու Կանադայից, և լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներկրվող ապրանքների համար: ԱՄՆ նորընտիր նախագահի խոսքով՝ այդ մաքսատուրքերն անհրաժեշտ են միգրանտների հոսքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության դադարեցման համար:
«Ես Չինաստանի ներկայացուցիչների հետ բազմիցս խոսել եմ թմրանյութերի, մասնավորապես՝ ֆենթանիլի հսկայական ծավալների մասին, որոնք ուղարկվում են ԱՄՆ, բայց ապարդյուն», – գրել է Դոնալդ Թրամփը: