ԱՄՆ քաղաքացիներն ու դաշնակիցները պետք է լքեն Իրանը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այսօր նա հայտարարել է, որ Վաշինգտոնի օգնությունը ցուցարարներին «ճանապարհին է»։ Լրագրողների խնդրանքին պարզաբանել, թե ինչպիսի ԱՄՆ աջակցություն է դա ենթադրում, պարոն Թրամփը պատասխանել է. «Դուք ինքներդ պետք է պարզեք»։
«Ես կասեի, որ վատ միտք չէ հեռանալը», — ասել է պարոն Թրամփը Միչիգանի Ֆորդի գործարան այցելության ժամանակ։ Լրագրողի հարցին, թե քանի մարդ է զոհվել Իրանում բողոքի ցույցերի ժամանակ, ամերիկացի նախագահը պատասխանել է. «Ոչ ոք չի կարող ինձ ճշգրիտ թիվ տալ»։ «Մենք, հավանաբար, կիմանանք հաջորդ 24 ժամվա ընթացքում», — հավելել է նա։ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ զոհերի թիվը «շատ բարձր է»։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի փլուզումից և գների կտրուկ աճից հետո։ Ցուցարարները պահանջում են ռեժիմի փոփոխություն։ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է հարվածել Իրանին ցուցարարների սպանություններին ի պատասխան։ Սպիտակ տունը թույլատրել է ԱՄՆ ռազմական ուժի կիրառումը Իսլամական Հանրապետության դեմ։

















