ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իրեն բռնապետ անվանողներին, ասել է, որ երբեմն նման մարդիկ են անհրաժեշտ իշխանության մեջ։
Ավելի վաղ նա ելույթ է ունեցել Համաշխարհային տնտեսական ֆորումում․
«Մենք հիանալի ելույթ ունեցանք։ Մենք հիանալի արձագանքներ ենք ստանում։ Ես չեմ կարողանում հավատալ դրան։ Մենք հիանալի արձագանքներ ենք ստանում այս ելույթի համար։ Սովորաբար նրանք ասում են, որ նա սարսափելի բռնապետ է, այս տեսակի անձնավորություն, ես բռնապետ եմ», — ասել Է Թրամփը Դավոսում բիզնես առաջնորդների առջև ունեցած ելույթի ժամանակ։
Թրամփը կարծում է, որ բռնապետությունը երբեմն անհրաժեշտ է։
«Երբեմն բռնապետ է պետք։ Այդ դեպքում նրանք դա չէին ասի։ Սա առողջ բանականություն է։ Ամեն ինչ հիմնված է առողջ բանականության վրա», — ասել է Թրամփը։

















