Ցավով պետք է նշենք, որ հայկական պատվիրակությունը դեռևս չի պատասխանել COP29-ին մասնակցելու հրավերին, լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանը հրավերներ է ուղարկել բոլոր կողմերին:
«Այստեղ ներգրավված է 198 կողմ, ադրբեջանական կողմը պայմաններ է ստեղծել Կոնվենցիայի բոլոր կողմերի համար, թեև հայկական կողմը գրանցվել է, սակայն այս երկրի ներկայացուցիչների մասնակցության մասին տեղեկություն դեռևս չի ստացվել»,- հավելել է Հաջիևը: