Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիան վեց F-16 կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման համար: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Վեց F-16 կործանիչներ և ՀՕՊ համակարգեր երկուշաբթի օրվանից տեղակայվել են ՀԿԹՀ-ում՝ տարածաշրջանային վերջին իրադարձությունների լույսի ներքո ՀԿԹՀ անվտանգության ամրապնդման ծրագրի շրջանակներում։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ։

















