Թուրքիայում շարունակվում են անտառային ավերիչ հրդեհները, հատկապես ծանր է Էսկիշեհիրի հյուսիսարևմտյան նահանգում իրավիճակը։Զոհվել է առնվազն 10 մարդ՝ հինգ անտառտնտեսության աշխատող և նույնքան փրկարար։ Եվս 14 մարդ՝ տարբեր աստիճանի այրվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց։
Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի խոսքով՝ հրդեհը հանկարծակի ուժգնացել է քամու ուղղության կտրուկ փոփոխության պատճառով։ Բացի այդ, տարածաշրջանում գրանցվել է ջերմաստիճանի տատանում, ինչը վատթարացրել է իրավիճակը և արագացրել հրդեհի տարածումը։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ թուրքական իշխանությունները որոշել են տարհանել մի քանի գյուղեր, որոնք գտնվում են ռիսկի տակ։