Թուրքիայում ինքնազգացողությունը վատացած ՀՀ քաղաքացուն օդային ճանապարհով տեղափոխել են Հայաստան՝ հայկական և թուրքական կողմերի համագործակցությամբ։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ ՀՀ ԱԳՆ-ն կապ է հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի հետ և կազմակերպվել են հիվանդի օդային տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
Քաղաքացու վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր:
Նրա վիճակի մասին ՀՀ ԱԳՆ-ն ահազանգ է ստացել օգոստոսի 20-ին՝ տեղեկացել, որ Բայազետի բժշկական կենտրոնում նրա առողջական վիճակը գնահատելուց հետո բժիշկները խորհուրդ չեն տվել Հայաստան տեղփոխել ցամաքային ճանապարհով: