Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Քավաքլի գյուղում՝ պայթուցիկների արտադրման գործարանում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են:
Պայթյունից հետո շրջան է ուղարկվել շտապ բժշկական օգնության և հրշեջ 112 բրիգադ:
Բալըքեսիրի նահանգապետը հայտնել է, որ պայթյունի հետևանքով գործարանի շենքը փլուզվել է: Նա նաև հաստատել է զոհերի և տուժածների մասին տեղեկությունները: Պաշտոնյան հավելել է, որ արտակարգ պատահարի պահին ներսում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը դեռևս պարզ չէ: Պատահարի պատճառը ևս դեռ ճշտվում է: