Թուրքիայի պատմական Կապադովկիայի հայտնի զբոսաշրջային շրջանում ժայռային կազմավորում է փլուզվել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է TGRT Haber-ը։
«Նևշեհիր նահանգում գտնվող Կապադովկիայի բացօթյա թանգարանի մուտքի մոտ ժայռային սյուն է փլուզվել», — ասվում է հաղորդագրության մեջ։
Նահանգապետ Հուսեյն Քյոքի խոսքով՝ պատճառը սողանքն է եղել։ Երկու զոհի մարմինները դուրս են բերվել փլատակներից, իսկ մեկ վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց։
Որոնողական-փրկարարական գործողությունները շարունակվում են։

