Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում հաշտվել ուրիշի առաջընթացի, ինքնավստահության կամ լռության հետ։ Լռության, որովհետև իրենց ներսում աղմուկ է։ Նրանք չեն համարձակվում կանգնել բաց դեմքով, ուստի ընտրում են ստվերը։ Ֆեյք անունը քաջություն չէ, այլ ամոթի դիմակ։ Նման գրառում է արել ադրբեջանական 5 տարվա գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։
«Անանուն վիրավորանքը ուժ չէ․ դա դատարկության ճիչ է։ Երբ մարդը չունի փաստ, արժեք կամ ինքնություն, մնում է միայն աղմուկը։ Իսկ աղմուկը միշտ բարձր է, որովհետև ներսում ոչինչ չկա։
Ուժեղը խոսում է իր անունով կամ լռում է արժանապատվորեն։ Թույլը հարձակվում է թաքուն։ Յուրաքանչյուր գրված բառ նախ բնութագրում է գրողին։ Ստվերից նետված քարերը ճանապարհ չեն փոխում։
Ուժը պատասխանատվությունն է։ Ուժը ինքնատիրապետումն է։ Ուժը լռելն է, երբ դիմացինը արժանի չէ պատասխանի։
Քարավանը գնում է։ Աղմուկը մնում է հետևում»։

















