Մենք սպասում ենք հորս բոլոր կողմնակիցներին Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքում։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դուստրը:
«Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք։
Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում. ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։