«Թող ձեր բալեքը ողջ լինեն». զոհված հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը պետք է 1,5 տարով ազատազրկվիՓաստաբան Վահան Հովհաննիսյանը գրել է.«Դատարանը մասնակի (պատժի մասով) բավարարեց պաշտպանական կողմի բողոքը, սակայն որոշեց, որ խուլիգանության մեղադրանքով Գարիկ Գալեյանը պետք է 1,5 տարով ազատազրկվի։Ըստ ՀՀ ՔԿՎ տեղեկատվության, խուլիգանության երկրորդ մասի մեղադրանքով ազատազրկման վայրերում պատիժ է կրում․․․ 3 անձ, որոնք դատապարտվել են կրկնահանցագործության և այլ ծանր հանցանքների համակցության համար։Կարող ենք արձանագրել, որ Գ. Գալեյանը կլինի առաջին անձը՝ ով նման մեղադրանքով ազատազրկման ձևով պատիժ կկրի ՔԿՀ-ում։Գ. Գալեյանին պետությունը մեղադրում էր խուլիգանության համար, որը դրսևորվել էր անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելովՀիշեցնեմ, որ պետությունը խուլիգանություն չէր համարել Կասկադ համալիրում Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու աչքին թքելը։Օգոստոսի 17-ին Գարիկ Գալեյանի հերոս որդու՝ Մխիթարի ծննդյան օրն էր և նա չէր կարող չլինել Եռաբլուրում։Բան չասի, թող ձեր բալեքը ողջ լինեն»: