«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արսեն Թորոսյանը, որն առողջապահության ոլորտը ձախողելուց հետո մանդատ ստացավ եւ լքեց գործադիրը, հիմա էլ մանդատը դրել է, եւ դառնալով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար՝ իր շուրջն է հավաքում ոլորտն իր հետ ձախողած տեղակալին։
Բացենք չակերտները եւ ասենք, որ ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) եզրույթը մերժած ՔՊ-ականը երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանին։
Արտյոմ Սմբատյանը Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն ու բարեկամն է, որը առողջապահության փոխնախարար է եղել հենց Թորոսյանի օրոք։ Սմբատյանը նաեւ նախկինում զբաղեցրել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը։

Հիմա էլ Թորոսյանի կադրային ջարդը կարծես թե համալրվում է ծանոթներով, բարեկամներով եւ սանիկներով։
Հարկ է նշել, որ հենց «Թորոսյան եւ Սմբատյան զույգ»-ի ժամանակ մսխվեցին Covid-19-ի գումարները, եւ անկազմակերպվածության պատճառով խլվեցին կյանքեր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: