• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
06/11/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Իրավունք

Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ի գործունեությանը. «Միասնության թևեր»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
06/11/2025
/ Իրավունք, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Վաղարշապատի նախընտրական քարոզարշավի ժամանակ արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է ՔՊ-ի գործունեությանը. «Միասնության թևեր»

Քարոզարշավին խոչընդոտելու հոդվածն իշխանությունները կիրառում են անցանկալի անձանցից ազատվելու համար: Այս մասին ասված է «Միասնության թեւեր» շարժման տարածած հաղորդագրության մեջ

««Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը, ինչպես հայտարարվել էր, իրականացնում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկում՝ ուսումնասիրելով մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումները։

Նախընտրական քարոզարշավի առաջին 12 օրերին՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերին վերաբերող 400-ից ավելի հրապարակում։

Արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, մյուս ուժերի դեպքում դրանք ունեն ոչ պարբերական բնույթ («Հաղթանակ» դաշինք, «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Հանրապետություն»)։

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են վարչական իրավախախտման եւ հանցագործության տարրեր, մանավորապես՝

բարեգործության արգելքի խախտում – ՔՊ,

պետական պաշտոնատար անձանց, օրինակ՝ Արմավիրի մարզպետի կամ նախարարների կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզարշավին մասնակցություն – ՔՊ,

համայնքային ծառայողների, ընտրական հանձնաժողովի որոշ անդամների կողմից քարոզչության իրականացում – ՔՊ, «Հայրենիք»,

նախընտրական քարոզարշավի համար նախատեսված տպագիր քարոզչական նյութի անհամապատասխանություն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին — «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,

չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրում — «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,

նախընտրական քարոզչական պաստառների, տպագիր նյութերի պատռում, պոկում եւ այլն։

Վերը նշված արարքներն առաջացնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ, 40.11-րդ եւ 40.19-րդ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվություն։

Դիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական կուսակցության» կողմից Դողս գյուղում կազմակերպված բարեգործական միջոցառման փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Քարոզարշավի ընթացքում նկատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորում (վիրավորական արտահայտություններ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, եկեղեցապատկան հողերի և գույքի հետ կապված և այլն):

Դատապարտելի է այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Առավել դատապարտելի է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդման հարուցումը և նրանց կալանավորումը:

Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր փաստ. առաջին՝ նախընտրական քարոզչությունն իրականացվում է Վաղարշապատ խոշորացված համայնքում, այսինքն՝ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, իսկ ՀՀ Սահմանադրության 9- րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությանն առանձնանում է նրանով, որ այս համայնքում է տեղակայված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Պետք է հաշվի առնել, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանություններն իրականացում են Փաշինյանի նախաձեռնած, քաղաքական շահերից բխող հակաիրավական քաղաքականություն: Այս համատեքստում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և նրա որդու նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումը և կալանավորումը ոչ միայն հանրային իրավական ընկալման տեսանկյունից, այլև քաղաքական իրավունքների իրացման առանձնահատկություններով պայմանավորված անընդունելի և անթույլատրելի է:

Այս միջադեպն ընդգծված դատապարտելի է այն առումով, որ քաղաքական իրավունքներն առավել զգայուն և փխրուն են, և դրանց արդյունավետ ու անխոչընդոտ իրացման տեսանկյունից էականորեն կարևոր է այն միջավայրը, որում դրանք իրացվում են:

Քրեական հետապնդումը և քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիաների կիրառումն ընդհանրապես և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հատկապես պետք է լինեն ծայրահեղ միջոց: Քրեաիրավական անհամաչափ և ոչ իրավաչափ միջամտությունը ոչ միայն քրեորեն պատժելի և դատապարտելի է, այլև լրջորեն խաթարում է քաղաքական կամքի իրականացումը և ժողովրդավարական գործընթացն առհասարակ։

Նախ առկա է լուրջ և իրատեսական վտանգ, որ քարոզարշավի մասնակիցներն իրենց կարծիքն արտահայելու իրավունքի իրացման քողի ներքո կատարեն հրապարակումներ իրենց համար «անցանկալի» անձանց կամ միջադեպի վերաբերյալ՝ ձևավորված պրատկիկայի ուժով վստահ համոզմունք ունենալով, որ դրան հաջորդելու է քրեական հետապնդումը, ապա կալանավորումը: Դրանից բացի, այս կերպ ստացվում է քրեական հետապնդման ինստիտուտը վերածվում է քաղաքական նպատակներին հասնելու «լեգիտիմ» մահակ, իսկ դրա «հաջողված փորձը»՝ «քաղաքական հակառակորդներին» քրեաիրավական կամ «լեգիտիմ» միջոցներով մրցակցությունից դուրս թողնելու մարտավարության:

Արդյունքում խախտվում են ոչ միայն տվյալ անձանց քաղաքական իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորություններով, այլև նման կոշտ և ոչ համաչափ միջամտությունն անխուսափելիորեն ունենում է սառեցնող ազդեցություն՝ սահմանափակելով քաղաքացիների՝ քաղաքական մասնակցություն ունենալու ցանկությունը:

Կարևոր է նկատել, որ քաղաքական իրավունքների իրացումն ունի այն առանձնահատկությունը, որ դրանց ենթադրյալ խախտումները post factum վերականգնելը գործնականում հաճախ ոչ միայն հնարավոր չէ, այլև արդյունավետ չէ: Դրանով է պայմանավորված մեր գնահատականն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քրեական հետապնդմանը և անձանց կալանավորմանը պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ որպես իրավական ծայրահեղ միջոց, ուշադրության արժանի բոլոր հանգամանքների հաշվառմամբ»:

Tags: Tribune.amՎաղարշապատՄիասնության թևեր
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ
Հասարակություն

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ

06/11/2025
Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում
Քաղաքականություն

Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում

06/11/2025
«ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ». ԵՄ հատուկ ներկայացուցիչ
Քաղաքականություն

«ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

06/11/2025
Փաշինյանին տեսնելիս` հիշում եմ իմ մանկությունը, երբ ճանապարհին դույլով մանդարին ու նարինջ էին վաճառում. տեսանյութ
Քաղաքականություն

Փաշինյանին տեսնելիս` հիշում եմ իմ մանկությունը, երբ ճանապարհին դույլով մանդարին ու նարինջ էին վաճառում. տեսանյութ

06/11/2025
Այս իշխանությունները մեր թշնամիների խամաճիկն են, ազատությու´ն քաղբանտարկյալներին. տեսանյութ
Իրավունք

Այս իշխանությունները մեր թշնամիների խամաճիկն են, ազատությու´ն քաղբանտարկյալներին. տեսանյութ

06/11/2025
Բագրատ սրբազանի գործունեությունում հանցագործություն չկա, միայն հայրենասիրության տարրեր կան. Ղազարյան. տեսանյութ
Իրավունք

Բագրատ սրբազանի գործունեությունում հանցագործություն չկա, միայն հայրենասիրության տարրեր կան. Ղազարյան. տեսանյութ

06/11/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ

06/11/2025
Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում

Բաքվի կոնգրեսի-կենտրոնում տեղի է ունեցել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային քննարկում

06/11/2025
«ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

«ԵՄ-ն հանձնառու է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի հետ». ԵՄ հատուկ ներկայացուցիչ

06/11/2025
Փաշինյանին տեսնելիս` հիշում եմ իմ մանկությունը, երբ ճանապարհին դույլով մանդարին ու նարինջ էին վաճառում. տեսանյութ

Փաշինյանին տեսնելիս` հիշում եմ իմ մանկությունը, երբ ճանապարհին դույլով մանդարին ու նարինջ էին վաճառում. տեսանյութ

06/11/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.