«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձևաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաև դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։ Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին՝ ինչ-որ ՀԿ-ների անունից, հընթացս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։
Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաև Մեխակյանի քրոջ ամուսինը և նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար»։

















