Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղը կկայանա Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու վերաբերյալ դատական նիստը։
«Վաղը Սամվել Կարապետյանին տնային կալանքից ազատելու դատն է։ 9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող։ Ինչպե՞ս անենք, որ չվախենա և առերեսվի նրա հետ անձամբ։ Չվախենա և թույլ տա, որ մարդը օգնի իր երկրին։
Մարտի 13՝ ժամը 15։30, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9։ Ես լինելու եմ այնտեղ»,- գրել է Կարապետյանը։

















