ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում Վագիֆ Խաչատրյանին իրականացվել է վիրահատություն։
Նախարարի փոխանցմամբ՝ վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների, ինչից հետո հիվանդը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Վիճակը գնահատվում է կայուն՝ կրած վիրահատության ծավալին համապատասխան»,– գրել է Ավանեսյանը՝ հավելելով, որ մաղթում է շուտափույթ ապաքինում։
Տեղեկությունը հրապարակվել է նախարարի ֆեյսբուքյան էջում։

















