Ադրբեջանից հայրենադարձված Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից և այժմ գտնվում է տանը՝ հարազատների շրջապատում շարունակելով առողջության վերականգնումը։
Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հայրիկին տուն են տեղափոխել ուրբաթ օրը։ Նրա խոսքով՝ վիրահատությունից հետո Վագիֆ Խաչատրյանի վիճակը կայուն է և շարունակում է բարելավվել։
Հիշեցնենք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը վիրահատության էր ենթարկվել Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում։

















