«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։
Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հավակնում է լինել ԱԺ փոխնախագահ և տեղեկացրել, որ արդեն առաջադրվել է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է նաև ԱԺ նախագահի թեկնածուի հարցը։ Այդ պաշտոնում առաջադրվել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
