Վահագն Արսենյանը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ:
Հարցը ներառված է կառավարության նիստի օրակարգում: Մեկ այլ նախագծով Կոլյա Միքայելյանը կազատվի մարզպետի պաշտոնից: Նշենք, որ Արսենյանը Ջերմուկի համայնքապետն է, ինչպես նաև «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է: