ԱՄՆ անկախության 249-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը դեսպան Քվինին իր ջերմ բարեմաղթանքները հղեց դեսպանության անձնակազմին և ամերիկյան ժողովրդին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանատնից:
Դեսպան Քվինը շնորհակալություն հայտնեց նախագահ Խաչատուրյանին ջերմ շնորհավորանքի համար և անդրադարձավ Միացյալ Նահանգների ու Հայաստանի ընդլայնվող փոխգործակցությանը, որի հիմքում բարեկեցության, անվտանգության և խաղաղության մեր ընդհանուր հանձնառությունն է։