Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը: Այս մասին հայտնում են Նախագահի աշխատակազմից:
Նշենք, որ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը Հայաստանից կմասնակցի նաև Վեհափառը: