Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի գործով դատական նիստը։
Վահան Քերոբյանը միջնորդել էր փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը՝ պատճառաբանելով, թե որդին ԱՄՆ-ում համալսարան է ընդունվել, և ինքը միակն է, ով կարող է նրան ուղեկցել, եթե դատարանը փոխի իր խափանման միջոցը։
Նիստին մեղադրող կողմն առարկել է միջնորդության դեմ՝ նշելով, որ բարձր է հավանականությունը, որ Քերոբյանը կարող է մեկնել և չվերադառնալ։
Դատարանը մերժել է Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։