Կյանքի 103-րդ տարում ի Տեր հանգչեց «Չորս մայրցամաքների լեգենդար հետախույզ», Հայրենական մեծ պատերազմի վետերան, 2010 թվականից ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանը։
Պետրոսյանը երկարամյա ծառայությամբ և նվիրվածությամբ կարևոր դեր է ունեցել ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ հետպատերազմյան շրջանում։
Նա հաճախ ընդգծում էր, որ հաղթանակները ձեռք են բերվում խելքով՝ միտք, կարգապահություն և պատասխանատվություն համադրելով։ Այդ միտքը դարձավ նաև նրա մասին նկարահանված ֆիլմի վերնագիրը՝ խորհրդանշելով նրա կյանքի և գործունեության հիմնական ուղերձը։
Գնդապետ Պետրոս Արտաշեսի Պետրոսյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների և սերունդների հիշողության մեջ։

















