ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում վարերթի ենթարկված 8-ամյա երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Վանաձոր» ԲԿ–ից։
Նշենք, որ տուժածը 8-ամյա Դ.Ա.–ն է։ Շտապօգնությունը երեխային տեղափոխել է «Վանաձոր» ԲԿ, ապա սանավիացիայով նրան հասցրել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, ժամը 07։30-ի սահմաններում։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
