ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր hարթակ: Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին:
Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝
🔸Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
🔸Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
🔸Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
🔸Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը: Երաժշտական ժանրերի սահմանափակում չկա: Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը:
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա օգոստոսի 22-ին Սևանա լճի ափին։
