ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել միանալ հաջակցություն Սամվել Կարապետյանի կայանալիք հավաքին․
«Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։
Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին մեր զորակցությունը հայտնելու համար ուրբաթ օրը՝ հուլիսի 4-ին, ժամը 17։30-ին հավաքվում ենք Արամ Մանուկյանի արձանի մոտ (մետրոյի Հանրապետության հրապարակ կայարան), ապա երթով շարժվում Երևանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգի (Մալիբու), որտեղ 18:00-ին կկայանա հավաք՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի»։