Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կրկին տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան, հայտնում է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանական թիմի անդամ Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ՝ շտապօգնության բժիշկները ստիպված են եղել լքել տարածքը, քանի որ նրանց մուտքը կալանավայր մերժվել է։ «Ինձանից վերցրին ստորագրություն, որ նրանք եկել են իմ կանչի համաձայն, սակայն մուտքը չապահովվեց։ Երևան կենտրոն ՔԿՀ-ն թույլ չտվեց, որ շտապօգնության բժիշկները տեսակցեն Վարդան Ղուկասյանին և տրամադրեն անհրաժեշտ բուժօգնություն»,- ասել է Փոստանջյանը։
Նրա խոսքով՝ հիվանդանոցում Վարդան Ղուկասյանին տրված ախտորոշումը անհամատեղելի է կալանքի հետ, իսկ ՔԿՀ-ում առկա է միայն բուժքույր, բժիշկ չկա։

















