Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին կրկին տեղափոխել են «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը նոյեմբերի 6–ին կտրուկ վատացել էր, նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

















