ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ Հայաստանում քաղաքական հայտարարությունների համար որևէ մեկի կյանքին չի կարող վտանգ սպառնալ։
ԱԺ նախագահն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի աջակիցների հայտարարությանը, թե երբ Ղուկասյանը վերադառնա Հայաստան, նրա կյանքին վտանգ կսպառնա։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ ինքն իր համար որոշում է կայացրել՝ եթե անգամ իրեն վերաբերող որևէ հայտարարություն է անում Ղուկասյանը, ինքը չի լսելու։
«Դա իմ արժանապատվությունից, իմ մակարդակից, իմ ինտելեկտից ցածր եմ համարում։ Վերջին անգամ, որ ես իր մասին լսել եմ, այն դեպքն է եղել, որ ինքն իմ 15-16 տարեկան տղայի հետ հաշվեհարդար տեսնելու կոչ է արել։ Հլը մի հատ ձեր վրա վերցրեք, դուք երեխա ունեք, ինչ-որ մեկը մտնի եթեր ու ասի՝ «էս ինչի երեխային բռնեք, հաշվեհարդար տեսեք»»,- նշեց նա։