Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վիճակը վատացել է, նա հիվանդանոց է տեղափոխվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Ղուկասյանի վիճակի գնահատման վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ, փաստաբանը տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացումից բացի Ղուկասյանը պետք է փորձաքննության ենթարկվի՝ դատարանի որոշմամբ։

















