Դեպքը տեղի է ունեցել Բեռլինի Կյոպենիկ շրջանի Ալենդե առևտրի կենտրոնում։ Ոստիկանությունը ժամանակավորապես շրջափակել է տարածքը և վռնդել կենդանուն՝ օգտագործելով ներքնակներ և վահաններ՝ անկարգությունը ճնշելու համար։ «Խոզը վերադարձել է վայրի բնություն», — հայտարարել է ոստիկանության խոսնակը։
Բեռլինի կենդանաբանական այգու անասնաբույժը նույնպես ժամանել է դեպքի վայր՝ հանգստացնող նետեր կրակող օդամղիչ հրացանով։ Սակայն, կենդանաբանական այգին բացատրել է, որ այն հնարավոր չէ օգտագործել առևտրի կենտրոնում «տարածքի սահմանափակության» պատճառով։
Վերջին շրջանում Գերմանիայում հաճախակի են դարձել վարազների մասնակցությամբ վտանգավոր միջադեպերը, որոնք ավերում են այգիները, և նույնիսկ կարող են հարձակվել անցորդների վրա: Բեռլինում բնակվում է այս սմբակավոր կենդանիների մոտ 5000 տեսակ։

















