Հաշմանդամությունը դատավճիռ չէ․ Մանուել Թամազյանը 27 տարի՝ ծնված օրից, հաճախում է Հանրապետական Վերականգնողական Կենտրոն՝ բժիշկների սխալի հետևանքով։ Ասում է՝ ամենակարևորն իրազեկվածությունն է, որը պետք է սկսել մանկապարտեզից։ Հաշմանդամությունն իրեն չի խանգարել կրթություն ստանալ, այժմ էլ՝ աշխատել։