ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության համաձայն, որը կարդացել է նրա քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն, Միացյալ Նահանգները չի պահպանել միջազգային իրավունքը Վենեսուելայում իր ռազմական գործողության ընթացքում։
«Ես խորապես մտահոգված եմ, որ միջազգային իրավունքը չի պահպանվել հունվարի 3-ին տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում», — ասվում է հայտարարության մեջ։
Գուտերեշի խոսքով՝ Վենեսուելայի ապագան ԱՄՆ գործողությունից հետո մնում է անորոշ։
Ավելի վաղ նա կարծիք էր հայտնել, որ Վենեսուելայի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը «վտանգավոր նախադեպ» է։

















